Բայդենը հայտարարել է, որ ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

«Կարծում եմ, որ դա իրական սպառնալիք է»,- Եվրոպա մեկնելուց առաջ ասել է Բայդենը՝ պատասխանելով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է քիմիական զենք օգտագործել Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը Եվրոպա է մեկնում՝ մասնակցելու ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հանդիպմանը։ Բայդենը կմեկնի նաև Լեհաստան։

Գլխավոր լուսանկարը՝ «Reuters»-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով