06a000cc8b54d54999e06540e55f8ce9.jpg

Գործադիրը հարկային արտոնություններ տրամադրեց Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործում ներգրավված 3 կազմակերպության |armenpress.am|

Արմենպրես։ ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ տրամադրեց Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված 3 կազմակերպության:

Հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը ներկայացվել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային արտոնություններ նախատեսող օրենքի պահանջի համապատասխան: Ըստ այդ օրենքի նախատեսվում է, որ Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից ներկայացված գործարքների մասով կտրամադրվի հարկային և մաքսային արտոնություններ: Երեք կազմակերպության կողմից ներկայացված հայտերի հիման վրա է նախագիծը մշակվել:

Ըստ այդմ, 64 գործարքի համար շուրջ 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով նախատեսվում է կիրառել այն հարկային արտոնությունները, որոնք նշված օրենքով նախատեսված են»,- ասաց Ջանջուղազյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն