1445e4d03c2f644e204c7a5f1e523bf9.jpg

Սպաների կատարած հանցագործությունների թիվն աղետալի է. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: ՀՀ ԶՈւ սպաների կատարած հանցագործությունների թիվը պարզապես աղետալի է։ Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականին 138 սպա ենթարկվել է քրեական պատասխանատվության, եւ դա՝ այն դեպքում, երբ Հայաստանի զինվորական հաստատությունները մեկ տարում ավելի քիչ թվով սպա շրջանավարտներ են ունենում։ Քոչարյանը նշել է, որ սպաների թիվը հանցագործություն կատարած զինծառայողների մեջ 2018-ին կազմել է 25,7 տոկոս եւ աճի միտում ունի։

«Ավելին, եթե ղեկավարվենք սպաներ-զինվոր-ժամկետայիններ հարաբերական թվերով, ապա կպարզվի, որ սպաները ավելի շատ հանցագործություններ են կատարում»,- պարզաբանել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։

Պատգամավորը նշել է, որ դատախազի հաշվետվությունում նշված չէ, թե ինչպես պետք է պայքարել այդ ամենի դեմ, ինչն, ըստ նրա, տարակուսանք է առաջացնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն