2022-04-02-b1fcc717-a327-4c15-a047-1785f7133e25.jpeg

Լիտվան ամբողջությամբ հրաժարվում է ռուսական գազից |1lurer.am|

1lurer.am: Լիտվան Ռուսաստանից այլևս չի ներմուծում բնական գազ՝ հաստատել են հանրապետության էներգետիկայի նախարարությունից։

«Լիտվայի գազատրանսպորտային համակարգն ընթացիկ ամսվա սկզբից գործում է առանց Ռուսաստանից ներկրվող գազի: Ապրիլի 2-ի դրությամբ գազի համակարգերի լիտվա-բելառուսական հանգույցում ռուսական հումքի ներմուծումը հավասար է զրոյի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Էներգետիկայի նախարարությունից հավելել են, որ գազամատակարարման համար ռուբլով վճարելու պահանջը «Վիլնյուսի համար արդիական չէ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն