2022-04-02-05eb3909-0c1f-4eae-bb7b-355b47b897d5.jpg

Շահեն Հարությունյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է․ Փաշինյանի հասցեին «կապիտուլյանտ», «ազգակործան պատուհաս» արտահայտությունները որակվել են քաղաքական դիրքորոշում

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ իր դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իր դեմ։

«Իմ քաղաքական գնահատականները՝ Ն․Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել է որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։

«Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել Ն․Փաշինյանի նկատմամբ որպես ծանր վիրավորանքներ։
Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այդպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ, որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույնն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել»,- գրել նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն