2022-05-05-febc8dda-7b50-4fd3-9af4-774f3f934abc.jpg

Բերման է ենթարկվել 49 ցուցարար․ Ոստիկանություն |tert.am|

tert.am: Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել  49 անձի։ Այս մասին  հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, որը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

 

Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն