2022-05-31-b8cc2c19-5f1f-40cb-b9d5-285d7a41dc77.jpg

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները այցելել են Քարվաճառ

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները սկսել են իրենց այցը Քարվաճառի (Քելբաջար) շրջան։ Այս մասին հաղորդում է report.az-ը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ այցին մասնակցում են ավելի քան 50 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ավելի քան 80 դիվանագետներ և ռազմական կցորդներ։

Նշվում է, որ սա դիվանագիտական ​​կորպուսի իններորդ այցն է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն