Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ։ ԱԺ մեծամասնություն կազմող ՔՊ խմբակցությունը չներկայացավ նիստին։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակվի 4 ժամ։
Իշխող խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ չեն մասնակցելու նիստին։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես էին եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով