«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով |armenpress.am|

armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում  հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  Այս մասին ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Նշենք, որ առավոտից փակ են նաև դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր ճանապարհահատվածները:

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել էին  դեպի Բաղրամյան պողոտա, սակայն մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ էին կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չէին տալիս:

Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է  ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով