2022-06-19-8f618b56-e51f-4611-9fb9-65f15762d3a2.webp

Ուկրաինայի խորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել Ուկրաինային անդամակության թեկնածուի կարգավիճակ շնորհել

Ուկրաինայի Գերագույն Ռադան Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել կողմ քվեարկել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածության կարգավիճակ տրամադրելուն։ Կոչով դիմելու այս որոշմանը կողմ է արտահայտվել Ռադայի 315 պատգամավոր, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։

Ուկրաինային այս կարգավիճակի շնորհման վերաբերյալ քվեարկությունը կկայանա հունիսի 23-24-ին ԵՄ գագաթնաժողովի ընթացքում։

Ռադան կոչ է արել նաև առավելագույն հնարավոր տնտեսական և ֆինանսական աջակցությունը ցուցաբերել Ուկրաինային՝ իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման, ժողովրդավարական ինստիտուտների և մակրոֆինանսական կայունության ապահովման համար։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն