ԱԺ-ն հուլիսի 1-ին Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցով արտահերթ նիստ կգումարի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ վաղը՝ հուլիսի 1-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից հեռացնելն է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով