2022-08-02-26ba4368-f3c5-44e6-bbb3-69f33e7360ff.jpeg

Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են հրադադարի ռեժիմը ԼՂ-ում. ՌԴ ՊՆ. |1lurer.am|

1lurer.am: Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը:

Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:

«Ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը: Շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- նշված է փաստաթղթում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն