2022-09-01-9d661f9e-8a7e-4f56-9b58-18f20b4bafc6.jpg

Քննչական կոմիտեից հաստատում են , որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են: Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը՝ նշելով, որ նրանք ամուսիններ են։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն թե ինչ հոդվածով, Թադեւոսյանը առայժմ չնշեց։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ,  իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի քաղաքացիները փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն տեղի բնակիչնեչը խոչընդոտել են, ինչից հետո կռիվ է սկսվել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն