2022-09-11-4b3b7dd7-8e03-48c2-be71-ec8af1bac07b.jpg

Երկու օր առաջ հայրենադարձված գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստան վերադարձած բոլոր 5 գերիները թե՛ վկայի և թե՛ տուժողի կարգավիճակ են ստացել երեկ Քննչական կոմիտեում գրեթե 10 ժամ տևած հարցաքննությունից հետո։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակը։

Տուժողի կարգավիճակը գերության ընթացքում «նրանց նկատմամբ տեղի ունեցած ագրեսիվ գործողությունների մասով» է։ Քննչականից չեն հստակեցնում՝ ինչ ագրեսիվ գործողություններ են տեղի ունեցել։

Բոլոր 5 գերիները հոսպիտալում են եղել, բուժզննում անցել, որևէ մեկն այժմ հիվանդանոցային պայմաններում բուժում չի ստանում։ Երեկ երկարատև հարցաքննությունից հետո նրանք վերադարձել են տուն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի։ 

ՔԿ խոսնակը հայտնել է, որ վերադարձած ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը՝ Էդիկ Հովսեփյանը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընգծել էր, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։

Գերիների վերադարձը ողջունել են նաև ՆԱՏՕ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն