Շոյգուն հանձնարարել է սկսել մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանի կատարումը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հանձնարարել է շարունակել մասնակի զորահավաքի մասին նախագահի հրամանագրի կատարումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ստորագրել եմ հրահանգը, սահմանվել են բոլոր սուբյեկտների առաջադրանքները, տրվել են Գլխավոր շտաբի հանձնարարականները զորքերում և զինված ուժերում զորահավաքային միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր էր ստորագրել։ Սերգեյ Շոյգուն նշել էր, որ խոսքը 300 հազար պահեստազորայինի մասին է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով