armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Փաստաթղթում նշված է, որ զորահավաքին ենթակա կլինեն միայն պահեստազորում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ պատրաստություն կանցնեն ՝ հաշվի առնելով Ուկրաինայում հատուկ գործողության փորձը: Զորահավաքային միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից։
Ինչպես նշված է փաստաթղթում, մասնակի զորահավաքի շրջանում զինվորական ծառայությունից ազատումը հնարավոր է՝ պայմանավորված տարիքով, առողջական վիճակով եւ ազատազրկման մասին դատարանի դատավճռով:
Զորակոչվածները կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոբիլիզացվելու է 300 հազար մարդ:
comment.count (0)