ՌԴ-ում պատերազմին մասնակցելուց հրաժարվելը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ․ Դաշնային խորհուրդը նոր օրենք է ընդունել |factor.am|

factor.am: ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել մոբիլիզացիայի ընթացքում և զինված հակամարտության համատեքստում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների խստացմանը, ինչպես նաև կամավոր հանձնվելու և թալանի համար քրեական պատիժներ սահմանելու մասին օրենքին, գրում է Meduza-ն։

Օրենքը, մասնավորապես, խստացնում է պատիժը զորամասն անօրինական լքելու, հրամանը չկատարելու և զորահավաքի ընթացքում դասալքվելու համար։

Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար օրենքը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում, իսկ եթե նման մերժումը հանգեցրել է «լուրջ հետևանքների»՝ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Հրամանը չկատարելու համար նախատեսված է նույնքան՝ 10 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր էր ստորագրել։ Սերգեյ Շոյգուն նշել էր, որ խոսքը 300 հազար պահեստազորայինի մասին է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն