2022-09-27-aead3c2f-c3b2-4c8f-919b-cf73c2547332.jpeg

Սլովենիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Սլովենիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը, որը հաստատակամորեն ներգրավված է անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման գործում և վճռականորեն խրախուսում և աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխանն՝ այս մասին նշել են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանությունից:

«Սլովենիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերին, որը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ լարվածությունը հաղթահարելու հարցում և ձգտում է առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն