2022-10-10-80fa6e25-9476-4a40-898a-01654d636ee7.jpg

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ուռուցքաբան, ակադեմիկոս Իվան Ստիլիդիին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-ուռուցքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ցուցաբերած աջակցությունը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերազինման ու վերանորոգման ծրագրերում: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու մասնավորապես ՌԴ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի հետ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար, և նշել, որ ուռուցքաբանության զարգացման ծրագրերում հայ-ռուսական համատեղ ծրագրերը տարիների ավանդույթ ունեն և շարունակական են լինելու՝ և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվության ապահովման առումով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն