tert.am: Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստել է հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որով վերջ դրվեց արյունահեղությանը»։
Ավելի վաղ Մակրոնը ՌԴ-ին է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի համար: