2022-10-20-22bdeb2d-6001-4d06-879a-87d7a7f2f1fc.jpg

Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին:

Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք այս քայլը կօգնի՞ առաջընթաց գրանցել տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու գործում՝ Պետդեպի փոխխոսնակն ասել է. «Մենք հույս ունենք: Եվ դա այն է, ինչի համար պետքարտուղարը և դեսպան Ռիկերը (Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ) և մյուսները այս շենքից շարունակում են պնդել տվյալ թեման քննարկելիս: Չեմ ցանկանում գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու կարգավորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն