0028ddd44f2e791ac32c75803939b9a4.jpg

Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը դադարեցրել է գործունեությունը |tert.am|

tert.am: Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցն այսօր դադարեցրել է գործունեությունը. այս մասին տեղեկացրեցին Ծաղկաձորի համայնքապետարանից:

«Հյուրանոցն այսօր դադարեցրել է իր գործունեությունը, սակայն խաղատունը շարունակում է իր գործունեությունը»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Հյուրանոցը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր Golden Palace հյուրանոցը նվիրում է պետությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն