9ac6477c3d4360a9d965c3b39ea578c3.jpg

ԱՄՆ-ը կարող Է Հունաստան տեղափոխել Թուրքիայի Ինջիռլիքի զենքը. սենատոր |armenpress.am|

Արմենպրես: Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը չի բացառել, որ ԱՄՆ-ը Անկարայի հետ հարաբերությունների վատացման դեպքում կարող Է Հունաստան տեղափոխել սպառազինությունները Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայանից:

«Մենք չենք սպասում, որ Թուրքիան սխալ ճանապարհով կգնա: Բայց եթե դա տեղի ունենա, մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ մեր ազգային անվտանգությունը եւ մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել Է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք հետեւում ենք դրան ՆԱՏՕ-ի հոդված 5-ին համապատասխան, եւ մենք կկատարենք մեր պարտավորությունները: Մենք ամեն ինչ կանենք, ինչ մեզ անհրաժեշտ Է, այդ թվում՝ ռազմակայանների եւ ուժերի տեղափոխումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ Է եւ որտեղ մեզ հնարավորություն են առաջարկում բարեկամ երկրներից: Մենք հուսով ենք, որ չենք հասնի դրան: Թուրքիան պետք Է որոշի իր ուղեգիծը, եւ որ դա վերջին հաշվով իր օգտին Է»,- ասել Է Մենենդեսը:

Մենենդեսը գտնվում Է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել Է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում Է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն