3425b5163d3c35d3714f2ab55aefbf91.jpg

Գործադիրը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է մշակել |armenpress.am|

Արմենպրես: ՀՀ կառավարությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով:

Ազգային ժողովում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ զոհերի, այդ թվում՝ երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումների արագ և արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Գասպարյանը:

Փոխնախարարը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի ավելացնում կամ չի նվազեցնում եկամուտները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն