Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանոմ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քնություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա»,- ասաց նա: Միրզոյանը հավելեց, որ Դավիթ Սանասարյանն իր ընկերն է: «Երկրորդ, դա որևէ կապ չունի, նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինել, խնամի-ծանթ-բարեկամ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով Սանասարյանի պաշտպանի պնդումներին, թե գործը շինծու է, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Տեսականորեն պետական կառավարման որևէ օղակում, այդ թվում՝ իրավապահ մարմիններում, շատ տեսականորեն որևէ աշխատող՝ ցածր, միջին, բարձր պաշտոն զբաղեցնող, միշտ կարող է անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում օրենքին: Դրա համար կան օրենքով նախատեսված միջոցառումներ, ընթացակարգեր, պատիժներ: Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»: