Խորհրդարան վերադառնալու հարցում վերջնական որոշում չկա. Իշխան Սաղաթելյան|armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է հարցին, թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը պլանավորում է խորհրդարան վերադառնալ:

Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում չկա:

Նա նշեց, որ եթե գնան խորհրդարան, ապա գնալու են իրենց օրակարգով:

«Մեր նախկին հայտարարության մեջ, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել: Կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց Սաղաթելյանը՝  հավելելով, որ այսօր առաջնային խնդիրը  Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով