9aa38d484d09ff5aaa82ede60d1a979d.jpg

ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ կստեղծվի |panarmenian.net|

panarmenian.net: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ կստեղծվի:

Այն կազմված կլինի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։

Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամի:

Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն