armenpress.am: Դեկտեմբերի 12-ին, Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել։
Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն ժամ է շարունակում է փակ մնալ: Բանակցություններն առայժմ շարունակվում են: