ce0d3129f9a4d269bd743f5670225f92.jpg

Ծառուկյանի առնչությամբ ողջամիտ կասկած կա, որ նա զբաղվում է գործարարությամբ Վարազդատ Կարապետյան |24news.am|

24news.am: Վստահ չեմ կարող պնդել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մանդատից զրկելու գործընթացը կսկսվի, բայց մենք ակնկալում ենք, որ նա պարզաբանումներ կտա իր ելույթների հետ կապված։ Այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Արդեն որոշ պարզաբանումներ հնչել են, որ նա ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, բայց կարծում եմ, որ մենք ավելի խորն ուսումնասիրության կարիք ունենք։
ԲՀԿ-ն Ծառուկյանին դիրքավորում է՝ որպես սեփականատեր, բայց այլ պատկեր է ստացվել Ծառուկյանի՝ հրապարակային տեքստերը վերլուծելիս։ Այսինքն՝ մենք դեմ չենք, որ մարդը կարող է ձեռնարկության սեփականատեր լինել և լինել պատգամավոր, բայց մեզ համար անընդունելի կլինի, եթե պատգամավորն ուղիղ զբաղվի ձեռնարկատիրությամբ»,- ասել է պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն