Դունյա Միյատովիչը նորից ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է դեկտեմբերի 22-ին արված իր հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի։

Դունյա Միյատովիչը մեջբերել է նաև հայտարարությունից մի հատված․

«Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև