Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Շատ տխուր լուր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում բռնկված հրդեհի մասին, որը 15 զինծառայողի կյանք խլեց։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին»,- իր թվիթերյան էջում գրել է Գալագերը։

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով