Դամասկոսը ժամանակավորապես երկու լրացուցիչ անցակետ կբացի հումանիտար օգնության համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Երկրաշարժից տուժած Սիրիայի իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես երկու լրացուցիչ անցակետ բացել մարդասիրական օգնություն ներկրելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ես ողջունում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այսօրվա որոշումը նախնական երեք ամսով Թուրքիայից դեպի հյուսիս-արևմտյան Սիրիա տանող Բաբ ալ-Սալամ և Ալ Ռայե երկու անցակետերը բացելու վերաբերյալ», – ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դա թույլ կտա օպերատիվ կերպով տեղ հասցնել հումանիտար օգնությունը։ Մինչև այժմ թուրք-սիրիական սահմանին գործել Է միայն մեկ նման անցակետ: Ավելի վաղ Սիրիայի և Թուրքիայի միջև լրացուցիչ անցակետեր բացելու օգտին հանդես էր եկել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով