news.am: Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։ Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
«Առաջիկա օրերին կլինի հրամանագիրը։ Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,- ասաց Կիմ Գաբրիելյանը։
Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանն ընտրվել էր 2021 թվականի փետրվարի 11-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ի Կառավարության նիստում Արցախի նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: