Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող Դարյա Տրեպովան ձերբակալվել է: «Ռիա Նովոստին»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի կենտրոնի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին զոհվել է, տուժածների թիվը հասել է 32-ի։
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հաստատությունում պայթուցիկ սարք է գործի դրվել։