Հայաստանում կհիմնվի 284 ինժեներական լաբորատորիա

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 834 միլիոն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ ինժեներական լաբորատորիաների ներդրման համար:
Գումարը ՀԿ-ին կտրամադրվի որպես դրամաշնորհ։ Այդ գումարով Հայաստանում կհիմնվի 284 ինժեներական լաբորատորիա։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ ռոբոտաշինական լաբորատորիաները տարեց տարի կզարգանան Հայաստանում․

«Այս տարի ավագ դպրոցները կունենան նոր լաբորատորիաներ և կհագենան լաբորատոր սարքերով։ Սակայն այստեղ վերապատրաստումների կարք կա, քանի որ երբեմն բախվում ենք այն իրականությանը, երբ տրամադրում ենք բավականին տանկ սարքերով լաբորատորիաներ , սակայն դրանք վերածվում են կահույքի, քանի որ օգտագործման հմտություններ չկան։ Այսինքն լաբորատորիաներ տրամադրելիս նաև լուրջ ուշադրություն կդարձնենք նաև մասնագետների վերապատրաստմանը»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով