ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրնեսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված նախագծերը
14:00 - 22 ապրիլի, 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրնեսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված նախագծերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու  օրենքի նախագիծը, որով, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը:  Նախագիծն ընդունվեց 111՝ կողմ, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ ձայներով։ 

Ազգային ժողովի կողմից ընդունվեց նաև  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:Նոր նախագծով  առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ 0.04։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109՝ կողմ, 0՝ դեմ և 0՝ ձեռնպահ  ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել