Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․04․20 (թարմացվող)
00:54 - 03 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․04․20 (թարմացվող)

0։25- Մոսկվայում 39-ամյա տղամարդ է մահացել երկկողմանի թոքաբորբով և կորոնավիրուսի ախտորոշմամբ: 
Նշվում է, որ սա Մոսկվայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսից մահանում է 40 տարեկանից ցածր տարիքով մարդ: Հիվանդին երեք օր շարունակ արհեստական շնչառական սարք է միացված եղել: Նա հաճախասրտություն, բազմաօրգանային անբավարարություն և մի շարք այլ հիվանդություններ է ունեցել:
Սա կորոնավիրուսից մահացության 20-րդ դեպքն է Մոսկվայում: |interfax.ru||tert.am|

21:00- Շախմատի Grand Tour 2020-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Grand Chess Tour-ի շրջանակներում այս տարի պետք է անցկացվեր 5 մրցաշար, աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Այս տարի ոչ մի մրցաշար չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

20:15- Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
«Տարբեր ախտանշանների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեստավորում է անցել: Դրական արդյունքով պայմանավորված՝ ներկայումս նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- ասվում է հայտարարության մեջ: |armenpress.am|

18:44- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ: Պուտինն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ուղղված երկրորդ ուղերձի ժամանակ:
ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել գործող շաբաթվա ընթացքում: |ria.ru|

18:37- «Աէրոֆլոտ» խմբի անդամ «Պոբեդա» ավիաընկերության մի քանի աշխատակցի մոտ հայտնաբերել են կորոնավիրուս: Վարակման դեպքերը դարձել են ապրիլի 1-ից ընկերության բոլոր թռիչքները դադարեցնելու պատճառներից մեկը: |РБК|

16:27- Կորոնավիրուսի վարակի բռնկումից ի վեր Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 110 հազարից ավելի է: Իսպանիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ գրեթե 27 հազար պացիենտ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, այսօր բուժվել է: Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ: Վարակվածների թվով թեժ կետը  շարունակում է մնալ մայրաքաղաք Մադրիդը՝ իր արվարձաններով։ |armenpress.am|

16:12- Հոլիվուդյան կինոաստղ և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել՝  բժշկական անհատական պաշտպանիչ միջոցների ձեռք բերման համար, որոնք կուղղվեն ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցներին։

16։04-Հունաստանի կաավարությունն առնվազն 2 շաբաթով փակել է Ռիցոնա փախստականների ճամբարը այն բանից հետո, երբ այնտեղ բնակվող 20 անձի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Ընդհանուր առմամբ Ռիցոնայում բնակվում է 2 300 փախստական։

15։44- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ ԱՄՆ կառավարության՝ պաշտպանիչ սարքավորումների պաշարները գրեթե սպառվում են կորոնավիրուսի համավարակի հետևանքով գոյացած մեծ պահանջարկի պատճառով։Նախագահն ընդգծել է, որ ներկայում մոտ 10 000 արհեստական շնչառական համակարգ կա։ |tert.am|

13։55-🌎Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 940 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 47 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 196 հազար 214: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
🇱🇷Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 հազար 344 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազարից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574 է:
🇮🇹 Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:
🇪🇸Վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 104 հազար 118 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 հազար 387:
🇨🇳Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 589 է: Գրանցվել է 35 նոր դեպք: Ապաքինվել է 76 հազար 408 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 318: |armenpress.am|

12։08-Ապրիլի 2-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն հասել է 130-ի, այդ թվում արդեն առողջացել է 26 մարդ:

Ներկայումս 5 437 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 260-ը՝ հատուկ հսկողության տակ: |aliq.ge|

10։49- Ուկրաինան Չինաստանից ստացել է բժշկական օգնություն, որը ներառում է մի քանի տասնյակ հազար ռեսպիրատոր ու պաշտպանիչ հագուստ, 300 000 էքսպրես թեստ, 40 000 պաշտպանիչ ակնոց։ Առանձին Ուկրաինա է ուղարկվել նաև 100 000 PCR թեստ։ [Ուկրաինայի կառավարություն]

10։38- Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը: Միջազգային թռիչքների զգալի կրճատումը նպատակ ունի կանխել վարակի ներթափանցումը: [Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Լյու Էրսյուե]|armenpress.am|

9։55- Մենք հավաքում ենք տեղեկություններ, թե որ բուժումն է, որ դեղամիջոցներն են արդյունավետ կորոնավիրուսի բուժման համար։ Աշխարհի մասնագետներն աննախադեպ արձագանքեցին մեր՝ Միասնական փորձարկումների կոչին, որի նպատակն է համեմատել 4 դեղամիջոցների ու դեղամիջոցների համակցության ազդեցությունը։ 
Այս պահի դրությամբ ավելի քան 200 հիվանդ մասնակցում է այս ծրագրին։ Յուրաքանչյուր նոր հիվանդ, ով միանում է այս փորձարկումներին, մի քայլով մեզ մոտեցնում է այն հարցի պատասխանին, թե որ դեղամիջոցն է արդյունավետ։
Պանդեմիայի ի հայտ գալուն զուգահեռ ի հայտ են գալիս նաև նոր փաստեր։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուս]  

9։13- Ուկրաինայում թույլատրել են բռնի հոսպիտալացնել կորոնավիրուսի ախտանշաններով քաղաքացիներին: Նման որոշում է կայացվել ապրիլի 1-ին նախարարների կաբինետի կողմից։ |tert.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել