00։13- Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարման խորհուրդը որոշել է գործարկել մասնավոր եւ պետական հատվածի արժեթղթերի հետգնման ծրագիր` ֆինանսական կայունությանն աջակցելու համար: Խոսքը 750 միլիարդ եվրոյի չափով արժեթղթերի մարման մասին է՝ մինչեւ 2020 թվականի տարեվերջ:
Եվրոպական ֆոնդային շուկաները, որոնք չորեքշաբթի փակվեցին զգալի անկումով, չնայած իշխանությունների կողմից տնտեսությանն աջակցելու համար միլիարդավոր եվրոներ հատկացնելու խոստումներին, հինգշաբթի բացվել են աժի մասին ԵԿԲ որոշման զեկույցներով:
|armtimes.com|
22։18- Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել դադարեցնել մի շարք ծառայությունների գործունեությունը՝ այդ թվում փակ կլինեն նաև առևտրի կենտրոնները։ Որոշումը չի վերաբերում մթերային խանութներին, դեղատներին, բենզալցակայաններին, փոստային և բանկային ծառայություններին։
Որոշման մասին հայտարարությունն արեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
|AliQ Media|
22:06- Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները: Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո:
21:30- Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի: Ռումինիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է: Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ: Երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:
21:00- Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, Վրաստանի պաշտպանության ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային ռեժիմի: Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը: [Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի]
20:30- ԱՄՆ միգրացիոն իշխանությունները ժամանակավորապես կդադարեցնեն երկրում ապօրինի միգրանտների հետապնդումն ու կալանավորումը հետագա արտաքսման համար, որպեսզի նրանք չխուսափեն դիմել բժշկական օգնության նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում։
20:00- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի: Ապաքինվել է 4025 հոգի, մահացել՝ 2978: Այս պահի դրությամբ 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով գտնվում է բժշկական հաստատություններում, ևս 12090 հոգի գտնվում է տնային մեկուսացման մեջ, հայտնում է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
19:55- Ստամբուլում կեղծ ալկոհոլով թունավորվումից 15 մարդ է մահացել, ևս 60-ը` տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Մարդիկ մտադրվել էին դրանով պաշտպանվել կորոնավիրուսից: Ալկոհոլի վաճառքին մասնակցած յոթ անձ ձերբակալվել է, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
19:50- Սպիտակ տունը նախատեսում է դրամական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. 1000 դոլար յուրաքանչյուր մեծահասակի և 500 դոլար մեկ երեխայի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
19:40- Մոնակոյի արքայազն Ալբերտի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ 62-ամյա արքայազնը կշարունակի աշխատել տանից, նրա առողջական վիճակի համար անհագստանալու որևէ հիմք չկա։ Այս մասին հայտնել է նրա պալատը։
19:30- ՌԴ-ում դպրոցները և բուհ-երը հեռավար կարգով են աշխատում, չեղարկվել են բոլոր մարզական և այլ զանգվածային միջոցառումները։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 52 դեպք։ Ընդհանուր հաշվով վարակվել է շուրջ 200 մարդ։ Այսօր ախտահարվածներից մի տարեց կին մահացել է Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում։
19:20- Ըստ «ԱզերՏաջ»-ի՝ Ադրբեջանում այսուհետ հակահամաճարակային, սանիտարական, կարանտինային ռեժիմների խախտման դեպքում, որոնք հիվանդությունների տարածման են հանգեցրել կկիրառվի 2.500-ից 5000 մանաթ տուգանք կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատության սահմանափակում կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում: Նույն արարքը կպատժվի ազատության սահմանափակմամբ` 3-ից 5 տարի ժամկետով եւ ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով, եթե դա մարդու մահվան կամ այլ լուրջ հետեւանքների է հանգեցրել: |news.am|
18:30- Հնդկաստանում նոր տիպի կորոնավիրուս՝ COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Այս մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
16։17- Բելգրադի «Նիկոլա Թեսլա» միջազգային օդանավակայանը հինգշաբթի ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին) ամբողջովին փակելու է օդային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի Սերբիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 97-ի: |aysor.am|
16։09- Ուկրաինայում մարտի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 16 է:
|armenpress.am|
16։07- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք: Մարտի 19-ի ժամը 08:00-ի տվյալներով՝ Ղազախստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 37 է, որոնցից 19-ն արձանագրվել է Ալմաթի, իսկ 18-ը՝ Նուր-Սուլթան քաղաքներում: |armenpress.am|
16։03- Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչ Ժանգ Քսիմիմը հայտնել է, որ ֆավիպիրավիր դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծվել է Ֆուջիֆիլմի դուստր կազմակերպության կողմից, արձանագրել է տվել ոգևորիչ արդյունք Ուհանում ու Շենժենում անցկացված փորձերի ժամանակ։ Փորձերի իրականացմանը մասնակցել է 340 հիվանդ։
13։45- Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ։ |shantnews.am|
13։10- Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ինքնամեկուսացման կանոնները խախտելու ևս 28 դեպք են հայտնաբերել: Ինքամեկուսացման կանոնները խախտելու պատճառով ստիպողաբար կարանտինային գոտի է տեղափոխվել 127 քաղաքացի։ |aqliq.ge|
12։52- Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։ Մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը, ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։ |ermenihaber.am|
10։30- Universal Pictures կինոստուդիան կորոնավիրուսի բռնկման հետևանքով մի շարք կինոթատրոնների փակման ֆոնին որոշել է սեփական արտադրության նոր ֆիլմերը ցուցադրել առցանց՝ դրանց պրեմիերայի օրը։ Մեծ Բրիտանիայի կինոթատրոնների բոլոր խոշորագույն ցանցերը հայտարարել են մարտի 18-ից իրենց սրահների փակման մասին, իսկ Իռլանդիայում դրանք արդեն փակվել են: Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոդահլիճները նույնպես փակվել են: |tert.am|
10:24- Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 18-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ երկրում ևս մեկ մարդ է մահացել նոր տիպի կորոնավիրուսից: Նախարարը տեղեկացրել է, որ մահացածը 61-ամյա տղամարդ է: ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 191 և մահվան 2 դեպք: |ermenihaber.am|
10։04- ԵՄ տարածքում մարտի 18-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։
Իտալիա- 31506, 2505
Իսպանիա- 11178, 491
Ֆրանսիա- 7730, 175
Գերմանիա- 7156, 13
Միացյալ Թագավորություն- 1950, 60
Նիդեռլանդներ- 1705, 24
Ավստրիա- 1332, 3
Նորվեգիա- 1308, 3
Բելգիա- 1243, 5
Շվեդիա- 1167, 8
Դանիա- 1024, 4
Պորտուգալիա- 448, 1
Չեխիայի Հանրապետություն- 434, 0
Հունաստան- 387, 5
Ֆինլանդիա- 319, 0
Իռլանդիա- 292, 2
Սլովենիա- 275, 1
Իսլանդիա- 247, 0
Լեհաստան- 238, 5
Էստոնիա- 225, 0
Ռումինիա- 217, 0
Լյուքսեմբուրգ- 140, 1
Սլովակիա- 97, 0
Բուլղարիա- 81, 2
Խորվաթիա- 69, 0
Լատվիա- 61, 0
Հունգարիա- 50, 1
Կիպրոս- 40, 0
Մալթա- 38, 0
Լիտվա- 25 , 0
Լիխտենշտեյն- 7, 0
Ընդամենը՝ 70989, 3309
09։52- Թենիսի ATP և WTA բոլոր մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: |armenpress.am|
09։49- ՌԴ տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայատման ավելի քան 122 000 թեստ։ Գրանցվել է վարակման 147 դեպք, առողջացել է 5 հոգի։
09։46- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյլալները՝ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։
Գրանցված դեպքեր- 7 038,
Մահացության դեպքեր- 97։
09։36- Մարտի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի վիճակագրությունը՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների
Գրացնված վարակներ- 194 909,
Մահացության դեպքեր- 7 876։
comment.count (0)