Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20 (թարմացվող)
01:19 - 01 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20 (թարմացվող)

23։55- ԱՄՆ-ում կորոնավիրուսից 3538 մարդ է մահացել: Այս առումով Միացյալ Նահանգները շրջանցել է Չինաստանին, որտեղ Covid-19-ով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշը կազմում է 3305 մարդ:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 177 308-ի, որոնցից 75 795-ը գրանցվել է Նյու Յորք նահանգում: Ինչպես տեղեկացրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, մահացության ցուցանիշով Նյու Յորքը ևս առաջատարն է ԱՄՆ-ում. այստեղ առնվազն 1550 մարդ է մահացել:
Նահանգի հիվանդանոցներում ավելի քան 10 000 հիվանդ է գտնվում: Նահանգապետի խոսքով՝ 78 000 թոշակի անցած բուժաշխատողները վերադարձել են աշխատանքի: |CNN| |tert.am|


22։18- Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները կարող են աղքատության շեմին հասցնել ևս 11 մլն մարդու Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եթե «անհապաղ քայլեր» չձեռնարկվեն: CNN-ի փոխանցմամբ՝ նման կանխատեսումներ է արել Համաշխարհային բանկը։ Հիմնական կանխատեսումը ենթադրում է, որ տարածաշրջանում աճը 2020թ․ կարող է դանդաղել` հասնելով մինչև 2.1 %-ի՝ 2019-ին ակնկալվող 5.8 %-ի համեմատ: Վատագույն սցենարով՝ տարածաշրջանում տնտեսությունը կարող է նվազել 0.5 %-ով՝ պատճառ հանդիսանալով ընդլայնված ճգնաժամի համար: |tert.am|


19:24- Ըստ Առողջապայության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի մարտի 24-ին հրապարակված ուղեցույցի՝ մինչ այդ օրը դեպք չի գրանցվել, երբ կորոնավիրուսը փոխանցվել է դիակից։ Ուղեցույցում նշվում է, որ բացի հեմոռագիկ վիրուսային հիվանդությունների (օր․՝ էբոլա, մարբուրգ) և ժանտախտի դեպքերից, մնացած դեպքերում դիակները հիմնականում վարակիչ չեն։ Միայն գրիպով վարակված պացիենտի թոքերի ոչ ճիշտ դիահերձման դեպքում կարող է վարակը փոխանցվել։


19:12- Կորոնավիրուս է հաստատվել օրեր առաջ Պուտինի հետ շփված բժշկի մոտ։ |azatutyun.am|


18:53- Եվրամիությունը հավանություն է տվել սիրիացի փախստականներին ընդունած երկներին մոտավորոապես 240 միլիոն եվրո օգնության փաթեթին։ Այս աջակցությունը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով ու հիմնականում ուղղված կլինի խոցելի խմբերի առողջապահական խնդիրների լուծմանը։ |europeansting.com|


14։32- Անցած 24 ժամում Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման 500 դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշը հասել է 2 հազար 337-ի: Նոր դեպքերի գերակշռող մասը` 387-ը Մոսկվայում են, որտեղ երեկվանից, քաղաքապետի որոշմամբ, կարանտին է հայտարարված: Ըստ պաշտոնական տվյալների`24 ժամվա ընթացքում 8 մարդ է մահացել, 5-ը` Մոսկվայում: |azatutyun.am|

 

12։12- Կիրակի օրը բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի գլխավորությամբ աշխարհահռչակ աստղերը կազմակերպել էին առցանց համերգ՝ կատարելով իրենց հայտնի երգերը տներից։ Բարեգործական համերգի շրջանակներում հավաքվել է ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։ |dailymail.co.uk|

 

12։08- Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին 90 մլն եվրո է հատկացնում: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը, գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: |aliq.ge|

 

11։12-  Մասնավոր հիվանդանոցները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում կդիտարկվեն որպես հանրային։ [Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկար] |euronews.com|

 

10։52-  Բացի 2 տրիլիոն դոլարի աջակցության փաթեթից, որն ընդունվեց անցած շաբաթ՝ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է աջակցության նոր ծրագրերի մշակումը։ Դեմոկրատները տեղեկացրել են, որ քննարկում են միջին ու ցածր եկամուտ ունեցող անձանց օգնության նախագիծը, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հանրապետականների հետ համատեղ կմշակեն օրինագիծ, որը նախատեսվում է օգնություն ցուցաբերել վարակի դեմ պայքարի առաջամարտիկներին, ինչպես նաև աջակցություն՝ նահանգային իշխանություններին, որոնք պայքարում են ԱՄՆ պատմության մեջ առողջապահական ամենախոշոր ճգնաժամի դեմ։ 
|uk.reuterts.com|

 

10։49- Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է՝ 37-ով՝ հասնելով 168-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կորոնավիրուսի վիճակագրության մասին Twitter-ում արած ամենօրյա գրառմամբ:  մինչ այժմ Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 76.961 թետավորում, ինչ հետևանքով կորոնավիրուս է հաստատվել 10.827 մարդու մոտ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 168-ի, 725 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բուժվածների թիվը կազմում 162: |ermenihaber.am|

 

09:47-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի: |armenpress.am|

 

09:28- ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը։ ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, 3 008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5 764 մարդ: ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: |tert.am|

 

08։52-  ՄԵնք հասկանում ենք, որ շատ երկրներ իրականացնում են մարդկանց տեղաշարժը սահմանափակող միջոցառումներ։ Այս միջոցառումներն իրականացնելիս կարևորագույն հարց է պահպանել հարգանքը բոլոր մարդկանց արժանապատվության և բարեկեցության նկատմամբ։ Նաև շատ կարևոր է, որ կառավարությունները տեղեկացնեն քաղաքացիներին, թե այդ սահմանափակումներն ինչքան կտևեն ու ցույց տան աջակցություն տարեցներին, տարհանվածներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Կառավարությունները նաև նաև պետք է երաշխավորեն, որ եկամուտը կորցրած ու սննդի, սանիտարական նորմերի, այլ հիմնական կարիքներ ունեցող անձանց բարեկեցությունը ապահովվի։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուս] |who.int|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 30․03․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել