Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է |armenpress.am|
12:46 - 14 մայիսի, 2020

Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է |armenpress.am|

armenpress.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

«Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր, և այսօր պարոն Պապիկյանը այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար հարցը ես եմ զեկուցում»,- ասաց Ավինյանը՝ զեկուցելով ճանապարհաշինության վերաբերյալ նախագիծը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել