Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․05․20 (թարմացվող)
20:43 - 31 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․05․20 (թարմացվող)

20։38- Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժում ստացող 5-ամսական փոքրիկը: Դոմ անունով փոքրիկը 54 օր հիվանդանոցում է անցկացրել՝ մեկ ամիս գտնվելով արհեստական կոմայում: Իր վեցամսյակը փոքրիկը կնշի տանն՝ ամբողջովին ապաքինված: Կոմայում գտնվելու ընթացքում փոքրիկին թոքերի արհեստական օդափոխման սարքին էին միացրել: |tert.am|

 

18։45- Ամբողջ աշխարհում ավելի քան 6 միլիոն մարդ վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է շուրջ 369 000 մարդ, ևս 2,5 միլիոնը՝ ապաքինվել։ Նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 1,7 միլիոն դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 103 000-ը։ Ամենաշատ տուժած երկրների թոփ հնգյակում են նաև Բրազիլիան (կորոնավիրուսի շուրջ 498 000 դեպք), Ռուսաստանը (կորոնավիրուսի շուրջ 396 000 դեպք), Մեծ Բրիտանիան (կորոնավիրուսի շուրջ 274 000 դեպք) և Իսպանիան (կորոնավիրուսի շուրջ 239 000 դեպք)։ |hetq.am|

 

17:50- Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի մայիսի 31-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
👉Վարակակիրների թիվն ավելացել է 2.516-ով
Ընդհանուր՝ 151.466
👉Մահացածների թիվն ավելացել է 63-ով
Ընդհանուր՝ 7.797
👉Ծանր վիճակում է գտնվում 2.527 անձ
👉Ապաքինվածների թիվն ավելացել է 2.021-ով
Ընդհանուր՝ 118.848
👉Մինչ այժմ թեստավորվել է 935.894 անձ

17:20- Կիրակի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ խնդրելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ, որից հետո կառավարությունն այլեւս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը, հաղորդում է Reuters-ը։ |news.am|

16:20- Եգիպտոսում բացվել են հյուրանոցները երկրում կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումներից հետո։ |news.am|

15:30- Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 6 միլիոն 100 հազարը։ Մահացածների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ գերազանցել է 371 հազարը, որոնցից 105 հազարը` Միացյալ Նահանգներում: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 700 հազար հիվանդ։ |azatutyun.am|

13:20-Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մեղմացնել կորոնավիրուսի տարածման պատճառով ընդունված երկրում մուտքի սահմանափակումները Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Վիետնամի եւ Թաիլանդի քաղաքացիների համար: |news.am|

12:20- Բելգիայի թագավորի զարմիկ, արքայազն Իոահիմ Բելգիացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս Իսպանիայում կայացած երեկույթն այցելելուց հետո, հաղորդում է Reuters-ը։ Ըստ իսպանական ԶԼՄ-ների հրապարակումների՝ երեկույթի մասնակիցները խախտել են կարանտինի կանոնները, քանի որ հավաքված մարդկանց թիվը գերազանցել է նորման։ |news.am|

12:00- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ապաքինվել է 5 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 783 դեպք, ապաքինվել է 605 մարդ: |aliq.ge|

10:20-  Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի և ХимРар ընկերության համատեղ արտադրության առաջին դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման համար՝ «Ավիֆավիրը»: |tert.am|

10:10- Իրանում մզկիթները կբացվեն շաբաթ օրը ՝ առողջապահական արձանագրություններին համապատասխան։ Մզկիթների բացումը հասարակական պահանջ էր: Բոլոր հավատացյալները կրոնական կենտրոններ այցելելիս պետք է հետեւեն սոցիալական հեռավորության պահպանման կանոններին: [նախագահ Հասան Ռոհանի] |news.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․05․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել