Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․06․20 (թարմացվող)

22:15- Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր, հաղորդում է AP-ը: Երկիրը թույլատրել է 131 պետություններից օտարերկրացիների մուտքը առանց որեւէ սահմանափակումների: |news.am|

19:15- Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա: [Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձե] |azatutyun.am|

17։33- Իրանում կորոնավիրուսի հունիսի 1-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.979-ով
Ընդհանուր՝ 154.445
Մահացածների թիվն ավելացել է 81-ով
Ընդհանուր՝ 7.878
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.156-ով
Ընդհանուր՝ 121.004
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։18- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 հազար 494-ի: Երեկ հրապարակված տվյալներով՝ նոր վարակակիրների թիվը 248 էր, զոհերի թիվը հասել է 63-ի: Երկրում մարտի 29-ին սահմանված կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը, սակայն ապրիլի 27-ին վերաբացվել են խանութները և մի շարք ձեռնարկություններ, մայիսից էլ վերսկսվել է երկաթգծի աշխատանքը: |azatutyun.am|

 

12։59- Այսօրվանից Վրաստանում աշխատանքը վերսկսել կկարողանան բոլոր տեսակի խանութները, խոշոր առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սրճարանները: Պարտադիր է դիմակ կրելը: Ռեստորաններում ու սրճարաններում սեղանների միջև հեռավորությունը պետք է լինի նվազագույնը 2 մետր: Նույն սեղանի շուրջ չի թույլատրվում 6-ից ավել մարդու նստելը: Հունիսի 8-ից երկրում աշխատանքը կկարողանան սկսել նաև փակ տեսակի ռեստորանները, և կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: |aliq.ge|

 

10։44- Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 837 հազար 170 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 195 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 514 հազար 992-ի, մահերինը՝ 29 հազար 341-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 405 հազար 843 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է նրանցից 4 հազար 693-ը: |armenpress.am|

 

10։30- Թուրքիայում մայիսի 31-ին կորոնավիրուսից մահացել է 25 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 839 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 989 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 127.973 մարդ, արձանագրվել է վարակման 163․942, իսկ մահվան 4․540 դեպք։ |ermenihaber.am|

 

10։12- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր – 794 (+11)
Առողջացածներ- 624
Մահեր- 12 |stopcov.ge|

 

09։47- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 6 միլիոն 170 հազարը, հիվանդությունից մահացել է ավելի քան 372 հազար մարդ, բուժվել՝ 2 միլիոն 642 հազարը: Բրազիլիայում վարակի նոր դեպքերի և մահածների թվերը շարունակում են աճել: Մահացության ցուցանիշով Բրազիլիան չորրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից հետո: |azatutyun.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն