Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 (թարմացվող)
21:57 - 31 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 (թարմացվող)

21:53- Հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից։ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ [ՀՀ քաղավիացիայի կոմիտե]

 

20:53- Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]

 

20։06- «Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող տարեցների խնամքի կենտրոնից օրերս 11 տարեց տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Լուրը հաստատեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը: Տարեցները վարակվել են կենտրոնի բուժքրոջից, որը համատեղության կարգով նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում է աշխատել եւ հերթապահություն իրականացրել: Հոսպիտալացված 11 տարեցն էլ իրենց լավ են զգում, ծանր կամ ծայրահեղ դեպքեր չկան։ |aravot.am|

 

20։02-  Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

18։18- Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները․ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ: [ՍԱՏՄ]

 

17:35- Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ, կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ [ՀՀ կառավարություն]


15:35- Հունիսի 5-ին՝ ժ. 11.00, FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ: [ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]


15:25- ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջաններում։


14:33- Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։ [ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 


13:35- ՀՀ ոստիկանությունն արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այնտեղ տեղակայվել են անցակետեր։


11:20- Նախօրեին ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են: Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]


10:55- Թարմացվել է  31.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9282 (+355)
Առողջացածներ - 3386 (+69)
Փաստացի բուժվողներ -5715 (+280)
Ընդհանուր թեստեր - 58065 (+984)
Մահվան ելքեր - 131 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –50 (+2) [ՀՀ ԱՆ]


10:30- Մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

 Մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]


9:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում են կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում: [Արսեն Թորոսյան]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․05․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել