Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20 (թարմացվող)
22:44 - 01 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20 (թարմացվող)

19:30- Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին եւ իր ընտանիքին։ [Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` Թվիթերի իր էջում]


19:20- Կարևոր հարցերից մեկը, որ մոտակա նիստերին կքննարկվի, զբոսաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումն է և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը։ նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ լինելու են ամառվա կեսերից՝ հուլիսի կեսերից՝ համապատասխան կանոնների մշակմամբ։ [Տիգրան Ավինյան]


19:12- Ունենք 440 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 55՝ ծայրահեղ ծանր, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ [Արսեն Թորոսյան]


19:10-  Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք ամենակարևորն են այս պահին։ [Արսեն Թորոսյան]


19:08- Կիրակի օրը թեստերի քիչ քանակ է արվել, քանի որ  լաբորատորիաներից ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, բացի այդ դրանք պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի արդյունքները որակյալ լինեն։ [Արսեն Թորոսյան]


19:05- Ռեյդերը շարունակվելու են, և այսօր մենք քննարկում էինք դիմակների կրելու պայմանները խստացնելու հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյան]


19:04- Հանրապետությունում կարող են լինել 18-20 հազար ասիմպտոմ վարակվածներ [Նիկոլ Փաշինյան]


16։53- Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»: «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը: [Առողջապահության նախարարություն]

 

16։28- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծովկազմվել են վճարման հանձնարարականներ (շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին: [ՊԵԿ]

 

15։32- Քիչ առաջ ստացվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ]

 

13։19- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով 31.05.2020-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը: Իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը: [ՀՀ կառավարություն]

 

12։46- Աննա Հակոբյանը իր հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին,  ընդհանրապես արյունաբանական կենտրոն չի գնացել: Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալիս էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով։ [Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան] |news.am|

 

12։37- Վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։ Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ [Նիկոլ Փաշինյան]

 

12։26-  Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ [Շիրակի մարզպետարան]

 

12։21- Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է։ [Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]

 

12։16- Նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը,  Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։ Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ պետք է խնդիր առաջացած չլինի։ Եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք։ [Լիլիթ Մակունց]

 

12։02- Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ՝ քանի որ չկան ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ |news.am|

 

11։19- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, այժմ սպասում է PCR թեստի պատասխանին։ Այս մասին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Արայիկ Հարությունյանի խոսնակի խոսքով, եթե թեստի պատասխանները դրական լինեն, նախագահը կինքնամեկուսանա։ Ա․ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել։  |news.am|

 

11։15-  Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած ԱՀ քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Արցախում կորոնավիրուսով հիվանդացել է ընդհանուր առմամբ 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։56- Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։

 

10։32- Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

 

10։04- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում: Նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ: Ցանկացողները կարող են ներկայացնել ինքնակենսագրականներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին: Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 58-37-51: [Սոցապ նախարարություն]

 

09։54- Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել