Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․06․20 (թարմացվող)
22:40 - 02 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․06․20 (թարմացվող)

22:15- Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 55 մարդ է մահացել, ինչը երկրում արձանագրված ամենացածր մահացության ցուցանիշն է, սկսած մարտ ամսից: |lragir.am|


21:35- Իրանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3000 նոր դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում, որն ամենաբարձր ցուցանիշն է երկու ամսվա ընթացքում: |tert.am|


19:15- Ռուսաստանում նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն առաջիկա աշնանը, եթե մինչ այդ կլինիկական փորձարկումները դրական արդյունք տան։ [փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկո] |azatutyun.am|


15:04- Իրանում կորոնավիրուսի հունիսի 2-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 3.117-ով
Ընդհանուր՝ 157.562
Մահացածների թիվն ավելացել է 64-ով
Ընդհանուր՝ 7.942
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.073-ով
Ընդհանուր՝ 123.077
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14:23- ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց կմասնակցեն զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։ Նյութը մշակվել է նախարարության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, առաջինն այդ մասին բարձրաձայնել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցում։ Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտարարել էր, թե հակահամաճարակային սահմանափակումներն ամբողջությամբ չեն վերացվի, քանի դեռ չի ստեղծվել վիրուսի դեմ պատվաստանյութը։ |azatutyun.am|

 

12։52- Լեհաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 107-ով, մահացել է ևս 7 մարդ։ Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24 271-ի։ Վարակի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 1081 մարդ, ապաքինվել է 11 726 վարակված։Մարտից ի վեր Լեհաստանում գործում է համաճարակային ռեժիմ: |armenpress.am|

 

10:29-  Թուրքիայում հունիսի 1-ին կորոնավիրուսից մահացել է 23 մարդ։1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 827 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, իսկ ապաքինման 974 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 128.947 մարդ, արձանագրվել է վարակման 164․769, իսկ մահվան 4․563 դեպք։ |ermenihaber.am|

 

10։20- Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 371 հազարից: Մահացածների թիվն անցել է 377 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 904 հազար մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 859 հազար 323 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 106 հազար 925 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 529 հազար 405-ի, մահերինը՝ 30 հազար 046-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 414 հազար 878 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 855-ը:

 

10։11- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 796 (+2)
Առողջացածներ- 634
Մահեր- 12 |stopcov.ge|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․06․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել