ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երախտագիտություն է հայտնել վրացի գործընկերներին՝ օգնության ձեռք մեկնելու համար․

«Վրաստանի սիրելի գործընկերներ,

Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ հայտնում ձեզ ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվարին պահին մեզ սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները և վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»: