Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․06․20 (թարմացվող)
20:58 - 19 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․06․20 (թարմացվող)

16։30- Չիլիում կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված կարանտինի ռեժիմը խախտելու համար անձը կարող է դատապարտվել ընդհուպ հինգ տարվա ազատազրկման: Դրանից զատ՝ կարանտինը խախտելու համար Չիլիում անձը կարող է տուգանվել մինչև 12,5 հազար դոլարին համարժեք գումարով: [Չիլիի նախագահ] |azatutyun.am|

 

15։12- ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները տեսակապով քննարկում են տնտեսական վերականգնման 750 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը: Հիմնադրամի միջոցները դրամաշնորհի կամ էժան վարկերի եղանակով նախևառաջ պետք է տրվեն կորոնավիրուսից առավել տուժած երկրներին՝ մասնավորապես, Իտալիային և Իսպանիային, սակայն հիմնադրամի միջոցների տնօրինման շուրջ առկա են տարաձայնություններ: |azatutyun.am|

 

14։34- Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում առանց դիմակի շրջողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, ինչը համարժեք է շուրջ 131 ԱՄՆ դոլարին։ Փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը գործում է Թուրքիայի 48 քաղաքում: |ermenihaber.am|

 

14։18- ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 187 հազարի: Մահացել է առնվազն 118 հազար 381 մարդ: Շաբաթվա սկզբին ինը նահանգներում գրանցվել է վարակի աճ, ինչը, մասնագետների համոզմամբ, կապված է սահմանափակումների ռեժիմը թուլացնելով: |azatutyun.am|

 

12:41- Հունիսի 18-ին Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 21 մարդ է մահացել։ Արձանագրվել է 1․304 նոր դեպք, ապաքինվել՝ 1․382 մարդ: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 184․000-ն են, մահվան դեպքերը՝ 4․882-ը։ |ermenihaber.am|

 

12:33- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8,5 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 453 հազարը, ապաքինվել է շուրջ 4,2 միլիոն մարդ: Վարակվածների և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը Բրազիլիան է: |azatutyun.am|

 

12:30- Կորոնավիուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային  ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման միջոցներով։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ախտահանիչ նյութերով մարդկանց ցողել օրինակ՝ ախտահանիչ թունելներում, վրաններում և խցիկներում։ [ԱՀԿ] 

 

11։21- Ադրբեջանում հունիսի 21-ից հուլիսի 5-ը խիստ կարանտին կսահմանվի: Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Ջալիլաբադում, Մասալլիում տնից դուրս գալ հնարավոր կլինի միայն sms-ով ստացված թույլտվությունների հիման վրա։ Ընդհանուր կարանտինային ռեժիմն Ադրբեջանում երկարացվել է մինչև օգոստոսի 1-ը։ |panarmenian.net|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․06․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․06․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել