Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմենք  ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը․ Էդմոն Մարուքյան
11:15 - 24 հունիսի, 2020

Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմենք ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը․ Էդմոն Մարուքյան

Մի շատ կարևոր նյուանս, որ տեղի ունեցավ, չգիտեմ որքանով եք նկատել՝ իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, այս հարցով զբաղվողներ պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ։ Դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ խոսքը գնում է երկրորդ նախագահի գործի մասին։ Մենք մինչ այս պահը որևէ ձևով չենք արձագանքել որևէ պնդման,թողել ենք, որ իրավական պրոցեսները իերնց հունով ընթանան։ Լրագրողների հետ զրույցում այսօր  այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորն իր խոսքում մասնավորապես տեղեկացրեց․

« Հենց այն օրը, երբ ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է արել և որոշում է  ընդունել, որ  երկրորդ նախագահին առնչվող գործը իրենք կքննեն  հուլիսի 7-ին։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարայանի փաստաբաններն էլ նշել են, որ սա արվում է, որպեսզի միջամտվի, ազդեցություն լինի ՍԴ գործի հետ կապված։ Մեր քննարկումների  ընթացքում մենք որոշել ենք, որպեսզի որևէ կերպ չմիջամտենք այս գործընթացին, քանի որ այդ ամենը թողել ենք, որ մնա իրավական սահմաններում։ Այն քննվում է գրավոր ընթացակարգով, իսկ այդ դեպքում քննվող գործը շատ արագ որոշում պետք է ունենա: Վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ժամկետ չկա, և պատգամավորները ցանկացած պահի կարող են դիմել: Մենք հիմա դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք, դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը, երբ ուժեղացնենք այն,  թվարկված բոլոր չորս կետերը կներառենք մեր դիմումում:

Հենց այդ գործով նիստը կավարտվի ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդիրների հետ կապված, հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ այստեղ օրերի խնդիր է: ԼՀԿ-ն  ունի հետևյալ մոտեցումը, որ գործընթացը միանշանակ և աներկբա պահպանելու է իրավական տիրույթում, և որևէ ձևով թույլ չենք տալու, որ հակամարտ կողմերից մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը։ Մենք, ըստ էության, սկզբունքային պաշտպանության դերից ենք հանդես գալիս, որովհետև մի մեծ համայնք ասում է, որ սահմանադրությունը ոտնահարել է և ընդդմությունը պետք է քայլեր ձեռնարկի, այս առումով այլ ընտրություն չկա, և այդ գործողությունները պետք է ձեռնարկվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել