Նորություններ կորոնավիրուսի մասին․ աշխարհ․ 25․06․20 (թարմացվող)

17:02- Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.595-ով
    Ընդհանուր՝ 215.096
  • Մահացածների թիվն ավելացել է 134-ով
    Ընդհանուր՝ 10.130
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 3.007-ով
    Ընդհանուր՝ 175.103 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

16:26- Եթե կորոնավիրուսի տարածումը Ադրբեջանում շարունակվի նույն տեմպերով, երկրի առողջապահական համակարգը կարող է չդիմանալ: Սզբում մեզ հաջողվեց խուսափել մեծ դժբախտությունից, այսօր, սակայն, վարակակիրների թիվը կրկին աճում է։ Ադրբեջանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերը հատել են 13 հազարի շեմը: [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև] |azatutyun.am|

 

15:32- Լատվիայում 5 օր շարունակ չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր: Երկրում հիվանդությունը հաստատվել է 1.111 մարդու մոտ, մահացել է 30-ը: |armenpress.am|

 

14:25- Այսօր ԵԽԽՎ Բյուրոյի օնլայն նիստի ժամանակ որոշում է կայացվել չեղարկելու ամառային նստաշրջանը: Համաճարակաբանական իրավիճակի պատճառով այն հետաձգվել է: [ԵԽԽՎ փոխխոսնակ] |news.am|

 

12:27- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 430 հազարը, մոտ 4 միլիոն 750 հազարը ապաքինվել է, զոհերի թիվը մոտենում է 483 հազարին: Այժմ համաճարակի էպիկենտրոնը Լատինական Ամերիկայում է: |azatutyun.am|

 

12:07- Հունիսի 25-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 917 է: Բուժվել է ևս 5 պացիենտ: |aliq.ge|

 

10:41- ԱՀԿ-ն կոչ է անում ավելի շատ արտադրել դեքսամետազոն, որը, ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ու բժիշկների, կրճատում է մահվան հավանականությունը ծանր վիճակում գտնվող, կորոնավիրուսով հիվանդների մոտ։ Դեքսամետազոնը գործածության մեջ է ավելի քան 50 տարի: Այն պետք է ընդունել միայն ծանր դեպքերում և բժիշկների հսկողությամբ։ |azatutyun.am|

 

10:35- Թուրքիայում հունիսի 24-ին կորոնավիրուսից մահացել է 24 մարդ։ Հաստատվել է 1.492 նոր դեպք։ Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 191․657, մահվան 5․025 դեպք։ |ermenihaber.am|

 

09:53- Համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 4,9 տոկոսով: Վերականգնումը ևս կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում էր մինչ այդ։ Սա Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է: Hամաճարակի տարածման վերաբերյալ բազմաթիվ հարցեր դեռ անորոշ են. շատ ցուցանիշներ կարող են կրկին փոխվեl [ԱՄՀ զեկույց] |azatutyun.am|

 

01:01- Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա։ [Սամվել Մարտիրոսյան]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին․ աշխարհ․ 26․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․06․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․06․20 (թարմացվող)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն