Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․06․20 (թարմացվող)
23:15 - 26 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․06․20 (թարմացվող)

19:50- Այսօր Ադրբեջանում ևս 517 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 305 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 7 քաղաքացի մահացել է: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15.369 է, 8.364 մարդ առողջացել է, 187 մահ է արձանագրվել: |factor.am|


17։15- Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով կդադարեցվի առնվազն մինչև հունիսի 30-ը: Այս շաբաթասկզբից Թուրքիայի խորհրդարանում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 19 պատգամավոր: Խորհրդարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, նիստերի դահլիճներում, ռեստորաններում, միջանցքներում և գրասենյակներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում: |azatutyun.am|

 

15։52- Իրանում կորոնավիրուսի հունիսի 26-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.628-ով
    Ընդհանուր՝ 217.724
  • Մահացածների թիվն ավելացել է 109-ով
    Ընդհանուր՝ 10.239
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 2.749-ով
    Ընդհանուր՝ 177.852 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

1515։00- ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում 1 2,5 միլիոնին: Առնվազն 30 նահանգներում արձանագրվել է վարակի աճ, ինչը կապվում է սահմանափակումները թուլացնելու հետ: Առավել մեծ թափով են նոր դեպքեր գրանցվում երեք ամենաբնակեցված նահանգներում՝ Տեխասում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում: Տեխասի նահանգապետը կարգադրել է միառժամանակ դադարեցնել սահմանափակումների թուլացումը: Երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 126 հազար մարդ: |azatutyun.am|

 

12։00- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով, վարակվծների ընդհանուր թիվը 919 է: 4 նոր ապաքինված կա, ապաքինվածների ընդհանուր թիվը 780 է: Կորոնավիրուսից մահվան 14 դեպք է գրանցվել: |aliq.ge|

 

11։33- Եվրոպական դեղերի գործակալությունը «Ռեմդեսիվիր »-ն  ավելացրել է կորոնավիրուսը բուժելու համար առաջարկվող դեղամիջոցների ցանկում: Սա նշանակում է, որ ԵՄ տարածքում աշխատող բժիշկները հնարավորություն կունենան նշանակել դեղը Եվրահանձնաժողովի թույլտվությունից հետո: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում: |azatutyun.am|

 

11։15- ԱՀԿ-ն անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն: Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 600 հազարը, համաճարակի հետևանքով զոհերի թիվը` 489 հազարը: |azatutyun.am|

 

10։51- ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում Եվրոպայի 30 երկրում արաձանագրվել է կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի աճ, ինչը հղի է հիվանդության երկրորդ ալիքի վտանգով, որը իր հերթին կարող է հանգեցնել եվրոպական երկրների առողջապահական համակարգի ճգնաժամի։

 

10։30- Թուրքիայում հունիսի 25-ին կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1.458 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 21, ապաքինման` 1.472 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 165.706 մարդ, արձանագրվել է վարակման 193․115, մահվան՝ 5․046 դեպք։ |ermenihaber.am|

 

10։19- Փարիզում վերաբացվել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Էյֆելյան աշտարակը: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով այն երեք ամիս այցելուներ չէր ընդունում: |azatutyun.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․06․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին. աշխարհ. 25․06․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել